Սերբիայի նախագահը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հետ: Ինչպես հաղորդում է PanARMENIAn.Net-ի թղթակիցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրոնի կարեւորությունը, որից հետո միմյանց նվերներ են մատուցել: Գարեգին II-ը Բորիս Տադիչին նվիրել է խաչը, որ բոլոր քրիստոնյաների խորհրդանիշն է եւ լուսանկարների ալբոմ: Սերբիայի նախագահն իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսին սերբական սրբանկարներ է նվիրել: Գարեգին II անձամբ էքսկուրսիա է անցկացրել նստավայրում, որտեղ Սերբիայի նախագահին է ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառուցման պատմությունը եւ ծանոթացրել հայ հոգեւոր մշակութային արժեքների հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---