29 հուլիսի 2009 - 20:41 AMT
Հայաստանում մշակվում է ԼՂՀ հետ 20 տարի ժամկետով համագործակցության հայեցակարգ
Այսօր կայացավ ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի հերթական նիստը, որը վարեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա ամփոփել է Հանրային խորհրդի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի արդյունքները, պատմել Ստեփանակերտում կայացած օգտակար եւ կառուցողական հանդիպումների մասին, որից հետո հաղորդել է, որ Հանրային խորհուրդը Հայաստանի եւ Արցախի միջեւ 20 տարի ժամկետով զանազան ոլորտներում համագորշակցության հայեցակարգ կմշակի:

Վազգեն Մանուկյանը հաղորդել է, որ հայեցակարգի մշակման համար կստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմի մեջ կմտնեն ինքը, Կարեն Բեկարյանը, Սուրեն Զոլյանը եւ Ռուբեն Սաֆրաստյանը: «Դա չի նշանակում, որ նրա կազմը չի կարող ժամանակի ընթացքում ընդլայնվել»,- ընդգծել է Մանուկյանը:

Նա նաեւ ավելացրել է, որ շխատանքային խումբը կզբաղվի հռչակագրի մշակմամբ, որը հիմք կծառայի հայեցակարգի համար եւ կներկայացվի արդեն սեպտեմբերին` Հանրային խորհրդի նիստին: