30 հուլիսի 2009 - 13:33 AMT
ԱՄՀ-ն ավելացրել է աղքատ երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը
Վերջին վեց ամիսներին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, ԱՄՀ-ն աննախադեպ քայլեր է ձեռնարկել, ուղղված ցածր եկամուտներով երկրների հանդեպ իր քաղաքականության բարեփոխմանը, ասվում է ԱՄՀ հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, այս քայլերի գագաթնակետը հանդիսացավ նոր զգալի ծավալների հատկացման մասին հայտարարությունը, հիմնված ռեսուրսների վարկավորման նոր մեթոդների վրա: Այս լայնածավալ միջոցները հանգեցրին հիմնադրամի հարաբերությունների փոփոխության այն անդամ երկրների հետ, որոնք ձգտում են հաղթահարել ճգնաժամի հետեւանքները, որն իրենց մեղքով չի առաջացել:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հիմնադրամի արտոնյալ վարկավորման ծավալի ավելացումը կկազմի շուրջ 17 մլրդ դոլար մինչեւ 2014թ. ավարտը, այդ թվում մինչեւ 8 մլրդ` առաջիկա երկու տարում: