30 հուլիսի 2009 - 17:21 AMT
Բաթումի-Երեւան գնացքը հարվածել է բարձր վոլտի էլեկտրականության սյանը
Հուլիսի 29-ին` ժամը մոտ 00:05-ին` ջրառատ անձրեւից հետո, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի երկրորդ կիլոմետրում թունելից պոկված ժայռի բեկորները ընկան կողքը գտնվող բարձր վոլտի էլեկտրականության սյան վրա, իսկ վերջինս ընկավ երկաթուղային ճանապարհի վրա: Ժամը 02:35 Բաթումի-Երեւանի էլեկտրագնացքը հարվածեց այդ սյանը:

Այդ մասին ասվում է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:

Գնացքի վագոնները տեղափոխվել են «Գյումրի» կայարան:

Վթարա-վերականգնողական աշխատանքներից հետո գնացքների շարժումը վերականգնվեց մոտ 08:00-ին:
Զոհեր եւ տուժածներ չկան: