Կյանքի 66-րդ տարում վախճանվել է հայ գրող Արմեն Մարտիրոսյանը30 հուլիսի 2009 - 18:47 AMT PanARMENIAN.Net - 66 տարեկան հասակում վախճանվեց 70-ականների գրական սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկը` բանաստեղծ, արձակագիր Արմեն Մարտիրոսյանը: Նա իր շուրջ մեկ տասնյակ գրքերով, մասնավորապես` «Բանաստեղծություններ», «Թռչուններ», «Շարակնոց», «Սիրո Շղթա», «Ներաշխարհի լռություն» բանաստեղծական ժողովածուներով եւ «Մազե կամուրջ» եռահատոր վիպերգությամբ արդեն ճշտել էր իր տեղն ու դերը ժամանակակից գրականության մեջ, բայց նրա սերնդակիցները, ընթերցողները դեռեւս շատ սպասելիքներ ունեին նրանից: Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից շատերը թարգմանաբար լույս են տեսել տարբեր լեզուներով` ընդլայնելով տաղանդավոր բանաստեղծի ճանաչման սահմանները: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` հուլիսի 31-ին, ժամը 12-ից 14-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |