30 հուլիսի 2009 - 20:15 AMT
ՀԱԿ-ը սխալական է համարում ՀՀ նախագահի կողմից սահմանի բացման նշանակված վերջնաժամկետը
«Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման գործում ոչ մի քայլ չի անի, քանի դեռ զգալի տեղաշարժեր տեղի չեն ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող խորհրդի անդամ Դավիթ Շահնազարյանը:

Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ինքը Թուրքիա չի մեկնի ֆուտբոլի թուրքական եւ հայկական հավաքականների միջեւ պատասխան հանդիպմանը, եթե մինչ այդ սահմանը բաց չլինի` Շահնազարյանը հայտնել է, որ ՀՀ նախագահը հերթական սխալն է կատարել` նշանակելով սահմանի բացման վերջնաժամկետը:

Դավիթ Շահնազարյանը նաեւ ավելացրել է, որ դժվար թե նախքան ֆուտբոլային հանդիպումը որեւէ բան փոխվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հարցում: