30 հուլիսի 2009 - 21:08 AMT
Ոսկե մեդալներով են պարգեւատրվել Վ.Սարգսյանի անվան ինստիտուտի երկու շրջանավարտներ
Այսօր առաջին անգամ Երեւանի Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի երկու շրջանավարտներ պարգեւատրվել են ոսկե մեդալներով գերազանց ուսման ու ծառայության համար:

Նրանց, ինչպես հետո պարզաբանեց լրագրողներին ՀՀ պաշտպանության նախարարությանը կից կադրերի վարչության պետ գնդապետ Միքայել Կարապետյանը, հնարավորություն կտրվի ինքնուրույն ընտրել հետագա ծառայության վայրը, այն դեպքում երբ մյուս սպաների ծառայության վայրը կորոշվի վիճակահանությամբ: