Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարն այցելել է ՀՀ Պաշտպանության նախարարություն

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակի եւ 2009 թ. ռազմա-ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հերթական աշխատանքային այցելությունն է կատարել Պաշտպանության նախարարություն:



Ռազմական գերատեսչությունում մեր երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը տեղում լսել է ոլորտի տարբեր պատասխանատուների զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---