ԱՄՆ 82 կոնգրեսականներ նամակ են հղել Բարաք Օբամային31 հուլիսի 2009 - 03:08 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Մարկ Քըրքը, ինչպես նաեւ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Ուղերձում կոնգրեսականներն ընդգծել են, որ Թուրքիան չկատարեց իր խոստումը` Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանի կարգավորելու վերաբերյալ: Ինչպես ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի հաղորդագրության մեջ, որ ստացել է PanARMENIAN.Net ը, նամակում նշվում է, որ Թուրքիան նահանջել է իր սկզբնական դիրքորոշումից: Այս հարցը պետք է լուծվի առանց նախապայմանների ու որոշակի ժամկետներում: «ՀՀ կառավարությունը հավատարիմ է մնում իր դիրքորոշմանն` առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, սակայն թուրքական կողմի հայտարարություններն ու գործողությունները հակառակն են փաստում»,-ասել են կոնգրեսականները: Ըստ ԱՀՀ գործադիրր տնօրեն Բրայան Արդունու, համագումարը սատարում է կոնգրեսականների նախաձեռնությանը: «ԱՄՆ վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատանդը դառնա»,-ասել է Արդունին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |