Մոսկովյան «Տրանսֆեր» ցուցահանդեսում ԱՊՀ երկրների նկարիչները կներկայացնեն իրենց աշխատանքները

PanARMENIAN.Net - Մոսկվայի ժամանակակից արվեստի «Մարս» կենտրոնում այսօր բացվել է արտասովորոր մի ցուցահանդես: «Մեկ վեցերորդը պլյուս» ծրագրի շրջանակներում «Տրանսֆեր» ցուցահանդեսին են հրավիրվել ամենաարտառոց գեղանկարիչները ԱՊՀ բոլոր երկրներից: Նկարիչները Մոսկվա են բերել իրենց քանդակները, նկարներն ու տեսաինստալյացիաները:



Ցուցահանդեսի նախաձեռնողը ՌԴ Նկարիչների միությունն է, ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:



Ինչպես հաղորդում է «Միր» հեռուստաալիքը, արվեստագետներն ընդգծել են, որ նման ստեղծագործությունները պետք է ուղղակի տրամդրություն ստեղծեն եւ ասել են, որ մասնակիցներին դա հաջողվել է:



Օգոստոսի 18-ին Մոսկվայում ԱՊՀ կինեմատոգրաֆիստների մասնակցությամբ կբացվի վավերագրական կինոյի ու լուսանկարների ցուցահանդեսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---