31 հուլիսի 2009 - 17:03 AMT
Օգոստոսի 4-ին կանցկացվի ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շոշափման գծի հերթական մոնիթորինգը
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակը դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը, այս տարվա օգոստոսի 4-ին ԼՂՀ եւ ԱՀ զինված ուժերի շփման գծի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում նախատեսված դիտարկման իրականացմանը օժանդակելու խնդրանքով:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա):

Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: