Ադրբեջանը պատկերացում չունի ներքին քաղաքական քննարկումների մասին

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Արման Հովհաննիսյանը մեկնաբանել է ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի հայտարարությունները ԵԽ-ում եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի դիրքորոշման կապակցությամբ: «Ինչ վերաբերում է Հայաստանի գործունեությանը ԵԽԽՎ-ում, ապա Ադրբեջանի հյուպատոսն անգամ իր ամենաանհավանական երազանքներում չի կարող պատկերացնել ժողովրդավարական բազմազանություն, կարծիքների բազմաքանակության եւ ներքին քաղաքական բանավեճերի իրավիճակ»,- հայտնել է Հովհաննիսյանը:



Ադրբեջանի ներկայացուցիչն իր վերջին հայտարարությամբ կիսվել է նաեւ հայ քաղաքական գործիչների հետ հաղորդակցման իր «փորձով»` ասելով, որ «գիտակցում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտությունը, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը հայտնել է, որ նման հայտարարությունները` որպես անլուրջ, առհասարակ արժանի չեն պատասխանի:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---