1 օգոստոսի 2009 - 12:18 AMT
«ՀայԷկոնոմբանկ» ԲԲԸ-ն շարունակում է ընդլայնել իր բանկոմատների ցանկը
«ՀայԷկոնոմբանկ» ԲԲԸ-ն շարունակում է ընդլայնել իր բանկոմատների ցանկը, հաղորդել է բանկի մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, Երեւանում գործարկվեցին եւս երեք բանկոմատ:

Ներկայումս գործում է «ՀայԷկոնոմբանկ» ԲԲԸ-ի 50 բանկոմատ Երեւան քաղաքում եւ ՀՀ մարզերում:

«ՀայԷկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991թ. օգոստոսի 26-ին: Բանկի բաժնետոմսերի շուրջ 75 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետերերին` ՎԶԵԲ-ին (25%+1 բաժնետոմս) եւ Սուքիասյանների ընտանիքին պատկանող «ՍԻԼ» կոնցեռնին (53,4%):

Այս պահի դրությամբ փոխանցումներ են իրականացվում MoneyGram, Migom, Blizko, Anelik, «Արագ փոստ», PrivatMoney, «ԼԻԴԵՐ», Ria Money Transfers համակարգերով:

Բանկը 34 բաժանմունք ունի Հայաստանում եւ Ղարաբաղում: