ՄԱԿ-ը հայտարարել է միջուկային զինաթափման մասին լավագույն ֆիլմի մրցույթ

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը ՄԱԿ-ը հայտարարել է միջուկային զինաթափման մասին լավագույն ֆիլմի մրցույթ: Սա ՄԱԿ-ի «Ազատենք աշխարհը միջուկային զենքից» անվանումով արշավի մի մասն է, ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ:



Ըստ հաղորդագրության, ՄԱԿ-ի գլխավոր տնօրեն Պան Գի Մունը հայտարարեց արշավի մեկնարկը ընթացիկ տարվա հունիսի 13-ին: Այն նշանավորեց Խաղաղության միջազգային օրվան նվիրված նախապատրաստման մեկնարկը, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:



100 օրում ՄԱԿ-ն ու նրա գործընկերները տեղեկություններ կտարածեն այն մասին, թե որքան իրականում արժէ միջուկային զենքը եւ ինչ սպառնալիք է այն կրում:



Մրցույթին կարելի է ուղարկել ցանկացած տեսանյութ, անկախ մասնագիտական պատրաստվածությունից եւ հեղինակների փորձից: Բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 10-ը:

Լավագույն ֆիլմի ցուցադրումը տեղի կունենա ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում, աշխատանքը կներկայացվի նաեւ ինտերնետում:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---