1 օգոստոսի 2009 - 14:01 AMT
Իրանում սկսվել է ընդդիմության դատավարությունը
Թեհրանի դատարանում սկսվել է ընդդիմության դատավարությունը: Դատավարության ընթացքում կքննվի 100 մարդու գործ, որոնց կասկածում են Իրանում նախագահական ընտրություններից հետո լարվածություն առաջացնելու համար, հաղորդում է Fars գործակալությունը:

Մեղադրյալները հիմնականում բարեփոխիչների ճամբարից են: Օգոստսի 1-ին դատարանի առջեւ 20 մարդ կկանգնի:

Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ հանցավոր համաձայնության, ռումբերի տեղադրման, հրազենի կիրառման համար, ինչպես նաեւ ոստիկանության եւ կամավորների վրա կանխամտածված հարձակման, թշնամական մամուլին ցույցերի լուսանկարների փոխանցման, իրավակարգի խախտման ու պետական գույքին վնաս հասցնելու համար:

Հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրություններում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հավաքել է ձայների 62,63 տոկոսը, նրա հիմնական մրցակից` նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավինի` 33,75 տոկոսը: Մուսավին մեղադրել է իշխանություններին արդյունքները կեղծելու համար: Բողոքի ակցիան ոստիկանության հետ բախման պատճառ հանդիսացավ: Բախումների ընթացքում շուրջ 20 ցուցարար է սպանվել, 1023 ձերբակալվել են: