Օգոստոսի 1-ին White Horse Black Mountain ակումբում ելույթ կունենա Մարիամ Մաթոսյանը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին White Horse Black Mountain ակումբում ելույթ կունենա կանադահայ երգչուհի Մարիամ Մաթոսյանը: Ակումբը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում: Կանադահայ երգչուհու համերգը կհեռարձակվի Free Planet Radio-ով:



Նրա նոր «Տնից հեռու» ալբոմը, որ թողարկվել է 2004-ին, Մ.Մաթոսյանը նվիրել է իր տատիկի` Մարիամ Տեր-Հովհաննիսյան-Մարգարյանի հիշատակին: Մարիամի կատարած երգերը մի երաժշտական պատմություն են կորսված տան, սիրո եւ կորուստների մասին: «Այս երգերը դեռեւս իմ տատիկն է երգել, իսկ ես սովորել եմ դրանք մայրիկից»,-հավելել է երգչուհին, գրում է Asbarez.com-ը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---