1 օգոստոսի 2009 - 17:12 AMT
ATP ծրագրում է մինչեւ 2015թ. Հայաստանում 15 մլն ծառ տնկել
Armenian Tree Project (ATP) բարեգործական հիմնադրամը, որն արդեն 15 տարի գործում է Հայաստանում, փաստագրական ֆիլմ է նկարահանել: Նոր ֆիլմը պատմում է Հայաստանում հիմնադրամի գործունեության մասին, կոչվում է «Յուրաքանչյուր ծառ...» եւ տեւում է 15 րոպե:
«Մենք կազմակերպել էինք ֆիլմի ցուցադրությունը ԱՄՆ-ում բնակվող հայերի համար` հուսալով ֆինանսական աջակցություն ստանալ, քանի որ ծրագրում ենք մինչեւ 2015թ. Հայաստանում 15 մլն ծառ տնկել` 10-ական ծառ ի հիշատակ Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր զոհի»,- նշել է ATP գործադիր տնօրեն Ջեֆ Մասարջյանը:
1994-ից մինչ օրս «ATP» բարեգործական հիմնադրամը 3,5 մլն ծառ է տնկել Հայաստանում: