1 օգոստոսի 2009 - 18:13 AMT
Հայաստանի ինտերնետ-բրաուզերների շուկայում կոշտ մրցակցություն է նկատվում
Հայաստանում ինտերնետի գլոբալ ցանցից օգտվողների շրջանում ըստ ինտերնետ-բրաուզերների օգտագործման ժողովրդականության, statcounter.com գլոբալ վիճակագրական ռեսուրսի տվյալների համաձայն, միմյանցից աննշան տարբերությամբ առաջատարներն այդ ոլորտի հսկաներն են` Հայաստանում ըստ ժողովրդականության առաջին տեղում Firefox բրաուզերն է (35,1%), նրան հաջորդում է Internet Explorer-ը (32,45%), իսկ առաջատարների եռյակն ամփոփում է Opera բրաուզերը, որին իրենց գերապատվությունն են տվել 25,77%:

Հայաստանում աստիճանաբար լայն տարածում է գտնում Google-Chrome ընկերության նորույթը ինտերնետ-բրաուզերների համաշխարհային շուկայում, բայց դրան իրենց գերապատվությունն են տալիս օգտվողների առայժմ 4,85%: