Տեղի է ունեցել Մալթայի հայ համայնքի առաջին կոնգրեսը

PanARMENIAN.Net - 2009թ. հուլիսի 31-ին Լա Վալետտայի (Մալթա) «Հիլթոն հյուրանոցում» տեղի ունեցավ Մալթայի հայ համայնքի առաջին կոնգրեսը, որին ներկա էր շուրջ 40 մասնակից: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Մալթայի հայ համայնքի մամլո ծառայությունում, մասնակիցների թվում էին հայազգի մալթացիներ, Մալթայի խորհրդարանի պատգամավորներ եւ երկրի քաղաքացիներ, որոնք խորապես հետախքրքրված էին հայ ժողովրդով եւ նրա մշակույթով: Կոնգրեսում ընթերցվեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ այլ երկրների հայ համայնքների շնորհավորական ուղերձները: Կոնգրեսում ընտրվեց Մալթայի հայ համայնքի ղեկավարությունը` Վերա Բոյաջյանի գլխավորությամբ եւ պատրաստակամություն հայտնվեց ամեն կերպ սատարել հայ մշակույթի, լեզվի ու ավանդույթների զարգացմանը, ինչպես նաեւ նպաստել հայ-մալթական հարաբերությունների ընդլայնմանը բոլոր ոլորտներում: Կոնգրեսում կազմակերպվեց երիտասարդ կինոռեժիսոր Հրաչ Վարդանյանի «36 պահապաններ» հեղինակային ֆիլմի ցուցադրությունը` հայոց գրերի ստեղծման մասին:
 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---