Սաֆար Աբիեւը սպառնում է ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՌԴ-ի ու Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, Հարավային Կովկասում ռազմաքաղաքական դրությանն եւ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:



Սաֆար Աբիեւը հանդիպմանը գնահատեց այն ջանքերը, որ գործադրում է ՌԴ-ն հակամարտության կարգավորման ուղղությամբ` անվանելով դրանք հուսադրող: Ընդ որում Աբիեւը նշել է ռազմական իրավիճակի անխուսափելիությունը, եթե հակամարտությունը հնարավոր չլինի լուծել խաղաղ ճանապարհով, հաղորդում է ANS-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---