2008թ. ՀՀ ԱԺ բոլորից շատ օրինագիծ է ներկայացրել «Օրինաց երկիրը»

PanARMENIAN.Net - «Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ բացթողումներ եղան կազմակերպչական առումով, ինչն էլ 5-տոկոսանոց շեմը չհաղթահարելու պատճառներից մեկը եղավ: Սակայն ես շատ եմ ասել եւ ասում եմ, որ Երեւանը դա դեռ ողջ Հայաստանը չէ եւ մեր կուսակցությունը միշտ ծանրակշիռ դեր է կատարել եւ ակտիվ է եղել ՀՀ քաղաքական կյանքում»,-ասյօրվա մամլո ասուլիսում հայտարարել է «Օրինաց երկրի» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:



Ըստ Մարգարյանի, «Օրինաց երկիրը» միշտ ակտիվ է եղել խորհրդարանում եւ 2008թ. մոնիտորինգի արդյունքներով 2008թ. ՀՀ ԱԺ բոլորից շատ օրինագիծ է ներկայացրել «Օրինաց երկիրը»:



Լրագրողների այն հարցին, թե ինչու է «Օրինաց երկիրը» պասիվ Արցախի խնդրի հարցում, նա պատասխանել է, որ կուսակցությունը սերտորեն աշխատում է այն ուղղությամբ, որ ԼՂՀ-ի մասին քննարկումների ժամանակ, որ կայանալու են ԵԽ-ՀՀ խորհրդարանական բարեկամության խմբում, ներկայացված լինեն նաեւ պատգամավորներ ԼՂՀ-ից, ինչն, ըստ Մարգարյանի, իրենց հաջողվել է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---