Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ամեն ինչ որոշել են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն

PanARMENIAN.Net - «Ես բացարձակապես դեմ եմ ադրբեջանական կողմին որեւէ տարածք հանձնելուն: Այդ հողերն արյունով են նվաճված»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է հայտնի բարդ Ռուբեն Հախվերդյանը: Նրա խոսքով, եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, ապա ինքը ստիպված կլինի սովորել կրակել, քանի որ անպայման կմասնակցի դրան: «Արդյոք պատերազմ կլինի, թե ոչ` Հայաստանի ու Ադրբեջանի փոխարեն որոշելու են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն»,- նկատել է Հախվերդյանը: Նրա խոսքով, Մոսկվան եւ Վաշինգտոնն արդեն իրար միջեւ ամեն ինչ բաժանել են, եւ հնարավոր է անգամ ծրագիր են մշակել իրենց նպատակին հասնելու համար: Ամեն ինչ արդեն որոշվել է առանց հակամարտության կողմերի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---