3 օգոստոսի 2009 - 18:55 AMT
Գեորգի Գարանյանը կբացի Super-Jazz փառատոնն Աշդոդում
Հոկտեմբերի 14-15-ին Իսրայելի Աշդոդ քաղաքում Super-Jazz փառատոնի շրջանակներում տասնայկ համերգներ տեղի կունենան: Փառատոնի գլխավոր ղեկավարը Լեոնիդ Պտաշկան է:

Պտաշկան բացահայտում է իր ստեղծագործական գաղտնիքը` փառատոնի ծրագրի ոչ մի համերգ չի կրկնվի: Փառատոնը կբացվի գալա-համերգով, Գեորգի Գարանյանի, Բեեր-Շեւի սիմֆոնետտայի ու Լեոնիդ Պտաշկայի մասնակցությամբ:

Փառատոնին կմասնակցեն հայտնի սաքսոֆոնահար Բեննի Գոլսոնը, հայտնի շեփորահար Ջոեյ Մորանը, վոկալիստ Ջորջ Վ.Ջոնսոն-կրտսերը:

Ընդամենը փառատոնին կմասնակցեն երաժիշտներ 16 երկրներից: Ճանաչված աստղերն ու նոր ճանաչում գտնող կատարողները, ավանդույթների հետեւորդներն ու փորձարարները կնվիրեն հանդիսատեսին հիասքանչ երաժշտություն իմպրովիզացիոն ջազից մինչեւ դասական, հաղորդում է Zman.com-ը: