Վրաստանը եւ Ուկրաինան ներկա փուլում պատրաստ չեն անդամակցել ՆԱՏՕ-ին 3 օգոստոսի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը եւ Ուկրաինան ներկա փուլում պատրաստ չեն անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: «Այս փուլում նրանք չեն կատարել անհրաժեշտ պայմանները»,- ասել է Ռասմուսենը Բրյուսելում կայացած իր առաջին մամլո ասուլիսին:Ընդ որում գլխավոր քարտուղարը հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումը, որ Վրաստանն ու Ուկրաինան ապագայում կմտնեն դաշինքի մեջ եւ այն կշարունակի նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել դրա համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Ռասմուսենը, որը օգոստոսի 1-ից պաշտոնապես անցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, երկուշաբթի օրը իր պարտականությունների կատարմանն է անցել Հյուսիսատլանտյան դաշինքի բրյուսելյան շտաբակայանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |