Թեհրանում կրկին բախումներ են եղել ոստիկանության ու ընդդիմության միջեւ

PanARMENIAN.Net - Երկուշաբթի Թեհրանում բախումներ են եղել ոստիկանության հատուկ ջոկատայինների ու ընդդիմության միջեւ` Մահմուդ Ահմադինեժադի կողմից Իրանի հոգեւոր առաջնորդի օրհնանքը ստանալուց մի քանի ժամ անց: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել 2-հազարանոց ցույցը ցրելու համար:



Նույն օրը Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին Թեհրանում կայացած պաշտոնական արարողությանը օրհնել էր Ահմադինեժադին` չնայած նրան, որ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկվում են ընդդիմության կողմից:



Արարողությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, սակայն նկատելի էր որոշ հայտնի մարդկանց բացակայությունը` ներառյալ երկու նախկին նախագահներին` Մոհամմեդ Հաթամիին եւ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին: Պարտված թեկնածուներ, բարեփոխիչներ Միր Հոսեյն Մուսավին ու Մեհդի Քյարուբին նույնպես բացակայում էին:



Իրանի գերագույն առաջնորդը ողջունել է նախագահական ընտրությունների արդյունքները: Ահմադինեժադի երդման արարողությունը տեղի կունենա Իրանի խորհրդարանում օգոստոսի 5-ին, հաղորդում է Իրանի պետական Press TV հեռուստաալիքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---