4 օգոստոսի 2009 - 15:06 AMT
ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը օգոստոսի 4-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը կիջեցնի բաժանորդների ռոումինգի ընդունվող զանգերի գները
Բջջային օպերատոր ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը «Ռոումինգ առանց սահմանների» ակցիայի շրջանակներում օգոստոսի 4-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը մի շարք երկրներում/ցանցերում կանխավճարային բաժանորդները կարող են ընդունել զանգերն առավել ցածր գներով, քան ստանդարտ զանգերը տվյալ երկրների ու ցանցերի համար, ասվում է ընկերության կայքէջում:

Ռոումինգ ծառայությունների գների ու սակագների մասին առավել մանրամասն տեղեկությունների համար ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը խորհուրդ է տալիս զանգահարել 111 համարով կամ այցելել ընկերության կայքէջ եւ հետեւել կորպորատիվ նորությունների հղմանը: