4 օգոստոսի 2009 - 17:30 AMT
Մինչ օրս իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության գործով ոչ մի ապացույցներ չկան
Հուլիսի 29-ին փաստահավաք խումբն իր զեկույցում հաղորդել է, որ Ոստիկանության աշխատակից Տիգրան Աբգարյանի մահը վրա է հասել դաժան ծեծի ենթարկվելուց եւ հրազենից ստացած վնասվածքի հետեւանքով: Այդ մասին երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, զեկույցում ասվում է, որ Աբգարյանին սպանել է սեփական հրամանատարը:

«Ոստիկանի սպանությունը շատ լավ ծրագրած քայլ էր կառավարության կողմից, որպեսզի դրանում մեղադրվեն բողոքի ցույցերի ակտիվիստները»,- ասել է Զուրաբյանը` նշելով, որ դա կառավարության համար լավ պատճառ է երկրում տիրող քաոսը բացատրելու համար:

Լեւոն Զուրաբյանը նաեւ նշել է, որ մինչ օրս իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության գործով ոչ մի ապացույցներ չկան, եւ բոլոր իրադարձությունները կապված են կառավարության անօրինական գործողությունների հետ` հասարակությանը վախ ներշնչելու նպատակով: