Հայ պատգամավորը գտնում է, որ ՀՀ ընդդիմությունն ընտրությունների ժամանակ չպետք է հանդես գա մի ռազմաճակատով

PanARMENIAN.Net - «Մոլդավիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցել են հիմնականում առանց կեղծումների եւ շատ հանգիստ: Ի տարբերություն Հայաստանի, Մոլդավիայում ընտրողներն իրենք էին գալիս ընտրություններին, ոչ ոք նրանց մեքենաներով չէր բերում ընտրատարածքներ, ոչ ոք չէր հուշում, թե ում օգտին քվեարկել»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը ԵԱՀԿ, ԵՄ ու Եվրոպայի Խորհրդի համատեղ դիտորդական առաքելության կազմում է եղել Մոլդավիայի խորհրդարանական ընտրություններին:



Զ.Փոստանջյանի խոսքով, Մոլդավիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմական ուժերի հաղթանակի երաշխիքներից մեկն այն էր, որ, ինչպես ընդգծել է նա, Մոլդավիայի ընդդիմությունն ընտրություններին միասնական ռազմաճակատով չէր հանդես գալիս: Փոստանջյանը նաեւ ավելացրել է, որ հայկական ընդդիմության համար դա կարող է օրինակ ծառայել գալիք խորհրդարանական ընտրությունների համար:



Գալիք ընտրություններին քաղաքական ուժերի` առանձին մասնակցելու արդյունավետության մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, մասնավորապես, հաշվի առնելով 2007թ. ՀՀ խորհրդարանական ընտրությունները, Փոստանջյանը պատասխանել է, որ «այն ժամանակ իրադրությունն այլ էր, քանի որ ընդդիմությունը կտրված էր հասարակությունից եւ ընտրողների հետ չէր աշխատել ՀՀ ԱԺ-ում իր ողջ գործունեության ընթացքում»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---