5 օգոստոսի 2009 - 14:43 AMT
«Արմավիան» ավելացնում է թռիչքների հաճախականությունը դեպի Եվրոպա
«Արմավիա» ընկերությունն ավելացնում է թռիչքների հաճախականությունը դեպի Եվրոպա: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին ավիաընկերության մամլո ծառայությունում, օգոստոսի 15-ից Երեւան-Ցյուրիխ-Երեւան չվերթը կիրականացվի շաբաթը 3 անգամ` երկուշաբթի, հինգշաբթի ու շաբաթ օրերը, իսկ Երեւան-Հռոմ-Երեւան չվերթը շաբաթական երկու անգամ` չորեքշաբթի ու կիրակի օրերը: