Հարավկովկասյան երկաթուղին ֆինանսավորել է 9-ամյա Լիանա Հովակիմյանի բուժումը

PanARMENIAN.Net - 9-ամյա Լիանա Հովակիմյանն, որը տառապում էր կոնքի ազդրի հոդախախտումով, վիրահատվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ, «Ապրիր հպարտ» բարեգործական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երեւանի վերջույթների երկարացման եւ վերականգնման կենտրոնի (YCLLR) կողմից՝ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:



Ըստ վիրաբույժ Արշակ Միրզոյանիհունիսի 29-ին անցկացված վիրահատության արդյունքում երեխան այժմ լիովին բուժված է, շուտով նա կսկսի քայլել՝ իրեն լիարժեք մարդ զգալով:



Այժմ Լիանան գտնվում է Երեվանի վերջույթների երկարացման եւ վերականգնման կենտրոնում, որտեղ համապատասխան բուժում է ստանում:



«Ապրիր հպարտ» ծրագիրը իրագործվում է սոցիալապես անապահով հիվանդներին օգնություն ցուցաբերելու նպատակով:



Հարավկովկասյան երկաթուղին որոշում է կայացրել ակտիվորեն աջակցել ծրագրի իրագործմանը, այժմ փնտրում է նոր՝ օգնության կարիք ունեցող հիվանդների:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---