Ելենա Օբրազցովա. Ես կվերադառնամ Երեւան փետրվարին 5 օգոստոսի 2009 - 15:42 AMT PanARMENIAN.Net - «Ես անպայման կվերադառնամ Հայաստան»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հանրահայտ օպերային երգչուհի Ելենա Օբրազցովան: Անդրադառնալով իր տպավորություններին Հայաստանի մասին` Օբրազցովան պատմել է, որ այցելել է Երեւանի Սբ.Զորավոր եկեղեցի, որտեղ հայ օպերային երգչուհիներից մեկը նրա խնդրանքով շարականներ է կատարել: Օբրազցովային այնքան է գերել նրա կատարումը, որ երգչուհին որոշել է իր հետ հյուրախաղերի հրավիրել նրան: «Ես մեծապես տպավորված եմ հայկական ջազով, հատկապես Լեւոն Մալխասյանի ջազ-ակումբով, որտեղ նա երաժիշտների գերազանց բենդ է հավաքել»,-ասել է Օբրազցովան` հավելելով, որ իր ելույթների լարված ժամանակացույցի պատճառով չի կարողանում ավելի հաճախ լինել Երեւանում: «Սակայն, հավանաբար, մենք կհանդիպենք հաջորդ տարվա փետրվարին»,-ասել է երգչուհին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի»․ Իշխանությունը հայտարարել է՝ չի երաշխավորում սահմանազատված տարածքի բնակիչների անվտանգությունը Նշվում է, որ ամբողջ գործընթացը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով |