Կկրկնվեն արդյո՞ք օգոստոսյան իրադարձությունները նաեւ այս տարի

PanARMENIAN.Net - «Եթե որոշ «տաք գլուխներ» Թբիլիսիում փորձեն սադրանքներով նշել Հարավային Օսեթիայի դեմ ագրեսիայի ձախողման տարելիցը, ապա վճռական եւ կոշտ հակահարված կստանան»,- օգոստոսի 5-ին Ժնեւում ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունից մեջբերում է արել ՌԴ պատվիրակության ղեկավար Վալերիա Լոշչինինան սպառազինության գծով խորհրդաժողովի նիստում:



Ռուս դիվանագետը նաեւ ուշադրություն է հրավիրել զենքի շարունակվող առաքումներին հակամարտության գոտի եւ Վրաստանի կողմից Հարավային Օսեթիայի գնդակոծումների վերսկսման վրա:



«Մտահոգում է այն, որ Վրաստանի ղեկավարությունը կրկին սկսել է հանդես գալ ռեվանշիստական հայտարարություններով: Դա վկայում է այն մասին, որ Սահակաշվիլիի ռեժիմը եւ նրանք, ով կանգնած են նրա ետեւում, այդպես էլ չկարողացան պատշաճ եզրակացություններ անել անցյալ տարվա արկածախնդրույթունից»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:



Օգոստոսի 4-ին Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարար Յուրի Տանաեւը հայտարարել է, որ Վրաստանը «սադրանքներ է» նախապատրաստում օգոստոսյան իրադարձությունների տարելիցի շեմին: Արդեն հաղորդվել է, որ ՌԴ-ն հայտարարել է Հարավային Օսեթիայում իր զորքերի մարտական պատրաստվածության ուժեղացման մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---