Հայաստանի կերպարվեստի դպրոցների սաները կմասնակցեն ԱՊՀ պատանի նկարիչների համար կազմակերպվող վարպետության դասերին

PanARMENIAN.Net - Այսօր օգոստոսի 5-ին Իվան Ռեպինի 165-ամյա տարեդարձի օրը «Զդրավնեվո» տուն-թանգարանում տեղի կունենա թանգարանին հայտնի նկարչի «Լուսնկա գիշեր» եւ «Բելոռուս» կտավների ստեղծագործությունների կրկնօրնակների հանձնման արարողությունը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ը, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, դրանք կընդգրկվեն ցուցադրության մեջ նկարչի աշխատանքների թվային այլ կրկնօրինակների հետ միասին, որոնք «Սլավյանսկիի բազար» VIII միջազգային փառատոնում նվիրել էին թանգարանին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը եւ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Ջահան Պոլլիեւը:



Այս օրերին այստեղ անցնում են վարպետության դասեր ԱՊՀ երկրների պատանի նկարիչների համար, որոնց մասնակցում են կերպարվեստի դպրոցների ու քոլեջների շուրջ 20 սաներ ԱՊՀ 10 երկրներից` Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ղազախստանից, Մոլդովայից, ՌԴ-ից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից:



Պատանի տաղանդների հետ պարապում են ժամանակակից կերպարավեստի հայտնի վարպետներ` ՌԴ ժողովրդական նկարիչ Վ.Նեստերենկոն, Բելառուսի արվեստների գեղարվեստական ակադեմիայի գիտական գծով պրոռեկտոր Մ.Բորոզնան, Ստրոգանովի անվան արդյունաբերական-արտադրական համալսարանի ռեկտոր Ստասյուկը, ՏԴ նկարիչների միության անդամ ու Միջազգային գեղարվեստական հիմնադրամի անդամ Ա.Ռոդիոնովը, Բելառուսի ժողովրդական նկարիչ, կավագործ Վ.Կովալչուկը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---