5 օգոստոսի 2009 - 17:29 AMT
Վրաստանը նոր ռազմական ագրեսիայի է պատրաստվում
Վրաստանը նոր պատերազմի է պատրաստվում: Այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինը: Նա չճշտեց, թե որտեղից ռուս զինվորականները նման տվյալներ ունեն, ինչպես նաեւ թե ում դեմ է ուղղված լինելու «նոր» ագրեսիան:
«Տարվա ընթացքում մեր առջեւ դրված գլխավոր խնդիրն էր` ապացուցել միջազգային հանրությանը, որ Ռուսաստանը ոչ մի ագրեսիա չէր պատրաստում: Ավելին, ՌԴ Գլխավոր շտաբի ստացած փաստաթղթերի համաձայն, մենք սպառիչ տեղեկատվություն ենք ստացել, որ ագրեսիան նախապատրաստում էր վրացական կողմը` սկսած 2004-ից, եւ ինքն էլ այն ծավալեց»,- ասել է նա:
Նա նշել է, որ Վրաստանի համար այսօր հյուսիսային ուղու վրա, այսինքն` Ռուսաստանի կողմից, սպառնալիք չկա, եւ «նրանք գիտեն այդ մասին», թեեւ Թբիլիսին բոլոր գործոնների համաձայն, հենց այդ ուղղությամբ է գրոհի պատրաստվում, հաղորդում է korrespondent.net-ը: