Կառավարության գործունեության նպատակներն ու անկեղծությունը վստահություն չեն ներշնչում

PanARMENIAN.Net - «ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը ֆիասկո է ապրել, քանի որ վարչապետի հայտարարություններն ու տնտեսական տեսությունը 2008թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում 180 աստիճանով տարբերվում էին այն իրադրությունից, որը մենք ունեինք 2009թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում»,- այսօր Երեւանում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է «Միացյալ աշխատավորական կուսակցության» (ՄԱԿ) ղեկավար Գուրգեն Արսենյանը:



Արսենյանի խոսքով, Հայաստանի վարչապետի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ կամ կառավարության ղեկավարը գիտեր, թե ինչ է տեղի ունենալու եւ կանխամտածված էր ժողովրդին մոլորության մեջ գցում, կամ էլ չէր տիրապետում իրավիճակին: Արսենյանը նաեւ նշել է, որ ՀՀ կառավարության այսօրվա հայտարարությունները վստահություն չեն ներշնչում»,- ընդգծել է Գուրգեն Արսենյանը:



ՄԱԿ ղեկավարի կարծիքով, կառավարության հակաճգնաժամային ծրագիրը «ծխից վարագույր է», որի օգնությամբ չի կարելի պայքարել ճգնաժամի դեմ: Նա նաեւ ավելացրել է, որ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները ճգնաժամի պատճառով կորցրել են ապրանքաշրջանառության իրականացման ծավալներն եւ դրա համար միջոցները:



Հրանտ Բագրատյանն իր հերթին նշել է, որ պաշտոնական համագնաժամային ծրագիր` որպես այդպիսին, գոյություն չունի, նման փաստաթուղթ չկա: Նրա խոսքով, Ադրբեջանի տնտեսական աճն առաջին կիսամյակում կազմել է 4%, Ռուսաստանում տնտեսական անկումը կազմել է 10%, Հայաստանում` 17%, իսկ գլոբալ անկումը կազմել է 1,7%: «Ռուսաստանում եւ Հայաստանում նման հսկայական տնտեսական անկումները պայմանավորված են նրանով, որ այդ երկու երկրների կառավարությունները ճգնաժամի սկսվելուց հետո ֆինանսավորում են ոչ թե պահանջարկը, այլ առաջարկը, իսկ հարկավոր է հակառակն անել»,- ասել է Բագրատյանը:



Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը պետք է ֆինանսավորի ոչ թե տնտեսության կառուցողկան ոլորտը, այլ նրանց, ովքեր տան կարիք ունեն: Նա նաեւ ավելացրել է, որ 1 մլրդ դոլար գումարի վերցված վարկի 70% խորացնում է ճգնաժամը Հայաստանում, որովհետեւ ֆինանսավորում են առաջարկները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---