Տուապսեում կանցնի համշենահայերի փառատոնը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-29-ին Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում կանցնի Սեւ ծովի ափամերձ շրջանների հայերի մշակույթի ավանդական փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է շրջանային «Համշեն» հայկական մշակութալուսավորչական ընկերությունը: Ինչպես հաղորդում է ՌԴ հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը, այս տարի փառատոնը նվիրվում է «Համշեն» ընկերության 15-ամյակին եւ Տուապսեի շրջանի Գոյթղ ավանի 145-ամյակին: Այս առնչությամբ տոնական միջոցառումներ կանցնեն օգոստոսի 28-ին Տուապսեում եւ օգոստոսի 29-ին Գոյթղում:



Տոնակատարության շրջանակներում նախատեսվում է հայկական ազգագրական համույթների, առանձի կատարողների ու այլ ստեղծագործական կոլեկտիվների ելույթներ: Ավանդաբար տոնակատարության ժամանակ կներկայացվի ավնադական հայկական խոհանոցը, կիրառական արվեստի վարպետների աշխատանքների ցուցահանդեսը, ավնդական կենցաղի իրերի ցուցադրությունը:



Օգոստոսի 28-ին Տուապսեում, «Համշեն» հայկական մշակութալուսավորչական ընկերության ուժերով (նախագահ` Արտավազդ Թուլումջյան) կկազմակերպվի համշենահայության խնդիրներով զբաղվող մասնագետների ու հասարակական գործիչների կլոր սեղան:



Համշենահայերը կազմում են Կրասնոդարի մարզի, Կուբանի եւ Ադիգեի շրջանների հայ բնակչության մեծամասնությունը: Նրանք Արեւմտյան Հայաստանի Համշեն շրջանից են սերում, վերաբնակվելով Կուբանում 19-20դդ. Թուրքիայի գործած Հայոց ցեղասպանությունից հետո:Կուբանում, Ադիգեում եւ Աբխազիայում, ըստ փորձագետների, կոմպակտ բնակվում են շուրջ 250 հազար համշենահայեր, իսկ Թուրքիայի տարածքում ավանդական բնակության վայրի սահմաններում, տարբեր աղբյուրների համաձայն, իսլամացված համշենահայերի թիվը հասնում է 700 000-1,5 կամ 2 միլիոնի:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---