Ադրբեջանը «լավ նորություն» է ակնկալում Օբամայից

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ադրբեջանական համայնքը Ամերիկայում գործող թուրքական, հրեական եւ այլ կազմակերպությունների հետ համատեղ նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային: «Անցյալ տարի Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմը շարունակվող սպառնալիք հանդիսացավ Հարավային Կովկասի խաղաղությանն ու անվտանգությանը` կապված չլուծված տարածքային հակամարտությունների հետ: Վերջերս որոշ իրանցի պաշտոնյաներ բացահայտ սպառնում էին Ադրբեջանին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Բաքու կատարած այցի պատճառով: Ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1993թ. զինադադարից հետո Բաքվում մոտ մեկ միլիոն փախստականներ եւ ստիպված տեղափոխվողներ հայտնվեցին: Այդ ամենը բարձրացնում է միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների հիման վրա կայուն խաղաղության հասնելու արդիականությունը»,- ասվում է նամակում:



Ուղերձում նաեւ նշվում է, որ տարածաշրջանի պոտենցիալը հարկ եղած ձեւով չի յուրացվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության պատճառով: Անգամ Հայաստանի սեփական զարգացումն «անշարժացվել էր» խոշոր տարածաշրջանային նախագխերից նրա մեկուսացման պատճառով:



«Եթե Հայաստանը պրագմատիզմ ցուցաբերի հակամարտության լուծման հարցում, ապա դրանից կշահեն բոլոր կողմերը, այդ թվում եւ հայ ժողովուրդը: Դա իր մեջ կներառի հաղորդակցության եւ սահմանների բացում, այդ թվում` հայ-թուրքական սահմանի, որը փակվել է Երեւանի եւ բաքվի միջեւ հակամարտության պատճառով: Երկարաժամկետ եւ ճկուն խաղաղությունը կնպաստի ԱՄՆ շահերին, քանի որ դա երկարաժամկետ կայունություն է ապահովում ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջանում, որտեղ Ամերիկան հուսալի ընկերների կարիք ունի: Այդպիսով, ադրբեջանա-ամերիկյան եւ թուրք-ամերիկյան համայնքների անունից մենք օժանդակում եւ խրախուսում ենք Ձեր ակտիվ դիրքորոշումն ու ջանքերը` ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդարացի խաղաղությանը: Թեեւ մենք ճանաչում ենք այն զգալի ճնշումը` ուղղված խաղաղության դեմ մի արք պատճառներով, որոնք թվում ազգայնական եւ կրոնական»,- ասվում է Բարակ Օբամային ուղղված նամակում:



Նամակի կրկնօրինակն ուղարկվել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---