Թուրքիայի հետ սահմանի բացումը մասնակիորեն կազատի մենատիրություններից

PanARMENIAN.Net - «Տնտեսական առումով հարաբերությունների կարգավորումից կշահի թե' Հայաստանը, թե' Թուրքիան: Դա միանաշանկ է, քանի որ Թուրքիայի պես հսկա երկրի հետ տնտեսական հարաբերություններ ունենալը շատ ձեռնտու է Հայաստանին»,- այսօր Երեւանում «Միացյալ աշխատավորական կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:



Գուրգեն Արսենյանն իր հերթին ասել է, որ ցանկացած հայկական տնտեսվարող սուբյեկտ, եթե զբաղեցնի Թուրքիայի սպառողական շուկայի որեւէ հատվածը, ապա կարող է դրա շնորհիվ եռապատկել իր արտադրական հնարավորությունները:



Լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք հնարավոր է թուրքական ապրանքների էքսպանսիան հայկական շուկայում, նա պատասխանել է, որ անհանգստության ոչ մի առիթ չկա, քանի որ Հայաստանում արտադրական հզորությունները, ինֆրակառույցները եւ աշխատուժն ավելի էժան են, քան Թուրքիայում: Համապատասխանաբար, Արսենյանի խոսքով, սահմանի բացման դեպքում հարկավոր է զբաղվել արտադրողականության մեծացմամբ եւ ապրանքի ինքնարժեքի օպտիմիզացմամբ:



Միեւնույն ժամանակ Բագրատյանը հայտնել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումից ամենից շատ վախենում են Հայաստանի օլիգարխները, քանի որ մրցակցության պայմաններում նրանց ազդեցությունը զգալիորեն կնվազի: «Թուրքիայի հետ սահմանի բացումը գոնե մասնակիորեն կազատի մենատիրություններից»,- ամփոփել է ՀՀ կառավարության նախկին ղեկավարը:



Նա նաեւ ընդգծել է, որ ՀՀ տնտեսության գրեթե բոլոր խոշոր ոլորտները մենատիրացված են, եւ օրինակ բերեց քաղաքացիական ավիացիան, յուղի ներկրումը: «Հայաստանում գները մյուս երկրների համեմատ չեն իջնում: Օրինակ, էլեկտրականությունն այստեղ ավելի թանկ է, քան Ադրբեջանում կամ Վրաստանում: Հայաստանում կաթնային արտադրությունը նույնպես 30%-ով թանկ է, քան Հարավային Կովկասի մյուս երկրներում: Արսենյանն այդ առիթով նշել է, որ ներկայիս գների մակարդակի պահպանումը պայմանավորված է մենատիրությամբ եւ մրցակցության բացակայությամբ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---