Կարլ Բիլդտը զգուշացնում է «կովկասյան սահմանների հետ խաղերի» վտանգի մասին

PanARMENIAN.Net - ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը զգուշացնում է «կովկասյան սահմանների հետ խաղերի» վտանգավորության մասին: «Այդ խաղը կարող է շատ ռիսկային լինել»,-հայտարարել է Կարլ Բիլդտը: Բացի այդ, նա պարզաբանել է, թե ինչով է տարբերվում իրավիճակը Կոսովոյում Հարավային Օսեթիայի իրավիճակից: «Կոսովոյի անկախությունը տեւական միջազգային իրավաբանական եւ քաղաքական գործընթացի արդյունք է: Դա նախկին Հարավսլավիայի մասնատման մի մասն էր, որ ամրագրվեց ՄԱԿ-ի կողմից եւ այժմ այն ճանաչված է կազմակերպության անդամների գրեթե կեսի կողմից: Ի տարբերություն դրա, ՄԱԿ-ի բոլոր անդամները, բացառությամբ ՌԴ-ի, ճանաչում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---