ՀՀ ԱԳՆ. Նովրուզ Մամեդովը չի տիրապետում իրավիճակին Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա ուղղակի չի տիրապետում իրավիճակին, ցանկալին իրականության տեղ մատուցելով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, նման կարծիքի են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Կարծեմ, վերջերս Մեթյու Բրայզան էր ասել, որ Մամեդովը չի մասնակցել Հայաստանի եւ Արդբեջանի նախագահների ոչ մի հանդիպման եւ հետեւապես չի կարող դատողություններ անել դրանց բովանդակության եւ բանակցային գործընթացի էության վերաբերյալ»,-ասել է Բալայանը:



Նախօրեին Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե իբր Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում զիջումներ անելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---