Հայաստանը հանդես է եկել որպես ՀԱՊԿ զարգացման լոկոմոտիվ

PanARMENIAN.Net - Հայաստանն իրեն առավել վառ դրսեւորեց 2008թ. ՀԱՊԿ-ում նախագահելու ժամանակ: Այդ մասին Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Հայաստանի նախագահության ժամանակ ՕԱՀՈՒ ձեւավորման վերաբերյալ շատ լուրջ փաստաթղթեր ընդունվեցն, ինչպես նաեւ բավական լուրջ միջոցառումներ անցկացվեցին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` օրինակ բերելով ԱԳՆ ղեկավարների առաջին հանդիպումը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Հելսինկիում ԵԱՀԿ նախարարական հանդիպումից առաջ, տեղեկատվական անվտանգության ապահովման «Պրոքսի» գործողությունը:



Իր նախագահության ժամանակ Հայաստանը հանդես է եկել որպես ՀԱՊԿ զարգացման լոկոմոտիվ»,- նշել է Նիկոլայ Բորդյուժան` ավելացնելով, որ Հայաստանի նախագահության ժամանակ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) ձեւավորման վերաբերյալ շատ լուրջ փաստաթղթեր նախապատրաստվեցին, որոնք ստորագրեցին պետությունների մեծ մասը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---