ՀՍՄ. Հայ սպառողը տեղեկատվացածության եւ գիտակցության բարձրացման կարիք ունի

PanARMENIAN.Net - «Մեր հիմնական խնդիրներից մեկը սպառողի տեղեկատվացածության եւ գիտակցության բարձրացումն է: Սպառողը պետք է առավելագույն գիտելիքներ ունենա, այդ թվում փաթեթավորման վրա նայի մթերքի պիտանելիության ժամկետը: Եւ խնդիրների դեպքում դիմի համապատասխան տեսչություն»,- այսօր մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նա նաեւ նշել է, որ սպառողների համար արդեն գործում է համապատասխան թեժ գիծը:



Իսկ ինչ վերաբերում է փողոցային առեւտրին, ապա Արմեն Պողոսյանն ասել է, որ իրավաբանական տեսակետից նման առեւտուր գոյություն չունի, եւ ավելացրել. «Մենք պետք է բոլոր շուկաների տնօրեններին կոչ անենք իջեցնել տաղավարի վարձավճարը շուկայում եւ դրանով իսկ նպաստել փողոցային առեւտրի կրճատմանը»:



Արմեն Պողոսյանի խոսքով, օգոստոսի վերջին կկազմակերպվեն շուկաների եւ սուպերմարկետների ստուգումներ` սպասարկման բարելավման եւ սպառողի ու արտադրողի միջեւ հարաբերությունների կարգավորման համար:



Խախտումների հայտնաբերման դեպքում կնշանակվի տուգանք 50-100 հազ. դրամի չափով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---