Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներն այսուհետ հասանելի կլինեն Հայաստանի յուրաքանչյուր աշակերտին

PanARMENIAN.Net - Հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ներդրման եւ էլեկտրոնային գրադարանների ձեւավորման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) 2009 թվականի փետրվար-մայիս ժամանակահատվածում իրականացրել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից տրամադրված «Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների բազմացման աշխատանքներ` Հայաստանի բոլոր դպրոցները դրանցով ապահովելու նպատակով» դրամաշնորհային նախագիծը:



Նախագծի շրջանակներում բազմացվել են Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները, եւ դպրոցներին տրամադրվել ձեռնարկների ամբողջական փաթեթները:



Ծրագրի իրականացման շնորհիվ ավարտվել են Հայաստանի բոլոր դպրոցներում էլեկտրոնային գրադարանների ձեւավորման աշխատանքները: ՀՀ բոլոր դպրոցներն ապահովվել են էլեկտրոնային ուսումնական 14 ձեռնարկով:



Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները տեղադրված են նաեւ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության «Կրթական համալիր էջ» պորտալում` www.armedu.am հասցեով, որոնք կարելի է ներբեռնել: Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները հասանելի են յուրաքանչյուր աշակերտին, հաղորդում է Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---