Ծաղկաձորում կազմակերպվել է «Արեւորդի» ամառային դպրոցը

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում կազմակերպվել է «Արեւորդի» ամառային դպրոցը: Հուլիսի 28-ից օգոստոսի 7-ը դպրոցում համախմբվեցին 50-ից ավելի բնասեր պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից` մասնակցելու «Արեւորդի» ամառային դպրոցին:



«Արեւորդի» ամառային դպրոցը ամեն տարի հանրապետության տարբեր մարզերում գործող համանուն էկո-ակումբների պատանիների համար կազմակերպում է Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ: Այս տարի ամառային դպրոցի իրականացմանը աջակցում են նա- GTZ-ը եւ UNICEF-ը: 10-ից 15 տարեկան պատանիները մեկամյա դասընթացներից հետո հավաքվում են` ի մի բերելու անցածն ու ինտենսիվ դասընթացների միջոցով պատրաստվելու նոր ուսումնական տարվան:



Ամառային դպրոցում երեխաները ծանոթացան կեսաբազմազանությանն ընդհանրապես եւ ուսումնասիրեցին Ծաղկաձորի կենսաբազմազանությունը` մասնավորապես, սովորեցին ինչպես կառավարել կոշտ կենցաղային թափոնները, պատրաստեցին ար-ային էներգիա կլանող սարք, մասնակցեցին արշավների ու յուրացրին էկոտուրիզմի զարգացման միտումները, ունկնդրեցին Տեր Մինասի` կանաչ Աստվածաբանության դասերը ու պարեցին ազգային պարեր: Լրագրության եւ ֆոտո/վիդեո դասերի ժամանակ էլ բացահայտեցին ծաղկաձորյան բնապահպանական խնդիրներն ու բարձրաձայնեցին այդ ամենը ֆիլմով: Օգոստոսի 6-ին Ծաղկաձորի` Գրողների ստեղծագործական տանը պատանիները իրենց տասնօրյա աշխատանքը կներկայացնեն բնապահպանական EXPO-ի ժամանակ: Տաղավարներից յուրաքանչյուրում հյուրերը ականատես կլինեն փոքրիկ բնապահպանների աշխատանքին` թղթի վերամշակմանը, արեւային էներգիա կլանող սարքի փորձարկմանը, կծանոթանան կյանքի հմտություններին, կդիտեն ֆիլմ ու կսովորեն պարել:



Հայաստանի տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից հավաքված այս պատանիներին համախմբում է բնությունը եւ վտանգը, որ մեզ շրջապատող լավ ու բարի երեւույթները մարդկային ձեռքի թեթեւ հպումով վաղը կարող են եւ չլինել: «Մենք ուզում ենք, որպեսզի բնապհպանական կրթությունն ու իրազեկությունը լինեն ոչ միայն գաղափարախոսություն, այլ այդ գաղափարախսությունը դառնա կենսակերպ հենց այս տարիքից, երբ սկսվում է ձեւավորվել քաղաքացին ու մարդը»,- ասում է Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:



«Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանությունն ու պահպանումը այն հիմնախնդիրներից է, որոնց լուծման գործում, իբրեւ կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետեւողական մոտեցում է ցուցաբերում: Երիտասարդությանն ուղղված բնապահպանական իրազեկման քարոզարշավներն շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված առավել արդյունավետ միջոցներից են: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի կազմակերպած միջոցառումների իրականացմանը: Մենք մաս ենք կազմում այս նախաձեռնության, քանի որ չենք կարող անտարբեր մնալ»,- ասում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Գլխավոր տնօրենը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---