Քրդական հարցի սրացումը Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետեւանքն է

PanARMENIAN.Net - «Եթե հայ եւ թուրք հանրությունների միջեւ ըմբռնում չկա, ապա դա ոչ թե հայկական, այլ թուրքական կողմի մեղքն է»,-մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքերով, Թուրքիայում չկա ազատ հասարակություն:



«Թուրքիան պետք է գնա Գերմանիայի ճանապարհով, թուրքական պետության ղեկավարները պետք է գան Հայաստան, ծնկի իջնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի առջեւ եւ ներողություն խնդրեն իրենց նախնիների կատարած ոճրագործության համար»,-ասել է հայ քաղաքագետը:



Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ Թուրքիան չի հասկացել, որ քրդական հարցի սրացումը Հայոց ցեղասպանության հետեւանքն է:



«Թուրքիան մտադիր չէ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, դա ցույց տվեցին նրա ջանքերը ապրիլի 24-ին նախօրեին, որ ուղղված էին թույլ չտալու, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթի ժամանակ օգտագործի «ցեղասպանություն» բառը»,-ասել է Ս.Շաքարյանցը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---