Թուրքական ԶԼՄ-ները հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում հիմնականում պետական դիրքորոշմանն են հարում

PanARMENIAN.Net - «Թուրքական հասարակության կարծիքի ձեւավորման գործում մեծ դեր են խաղում թուրքական ԶԼՄ-ները: Ի տարբերություն Հայաստանի, թուրքական տպագիր ԶԼՄ-ները շատ մեծ տպաքանակ ունեն` գրեթե 500 000 եւ բավական ակտիվորեն են սպառվում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:



Թուրքական մամուլը` անկախ նրանից ընդդիմական, թե իշխանամետ, հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում հիմնականում պետական դիրքորոշմանն է հարում, ինչը շատ դրական կերպով է ազդում թուրքական հասարակության վրա եւ նրանում միասնական դիրքորոշում ձեւավորում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---