Ռուսաստանի գլխավոր շտաբ. Վրացական զեկույցը օգոստոսյան պատերազմի մասին «մանր սարքովի կեղծիք է»

PanARMENIAN.Net - «Գաղտնազերծված նյութերը», որոնց վրա է հիմնվում Վրաստանի ներկայացրած զեկույցը անցյալ տարվա օգոստոսյան պատերազմի մասին, ոչ այլ ինչ են , քան «մանր սարքովի կեղծիքներ»,-հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անատոլի Նոգովիցինը:



Նա այսպես մեկնաբանեց մեկ օր առաջ Թբիլիսիում կայացած «Վրաստանի դեմ ՌԴ-ի կողմից իրագործված լայնածավալ ագրեսիայի մասին զեկույցի» շնորհանդեսը: Նրա խոսքերով, վրացիների նախապատրաստած փաստաթղթում ոչ մի նոր բան չկա:

«Չկա ոչ մի լուսանկար, որտեղ արձանագրված լինեն մեր զրահատեխնիկայի շարասյուները օգոստոսի լույս 7-ի գիշերը: Նման լուսանկարներ ուղղակի գոյություն չունեն»,-ասել է Անատոլի Նոգովիցինը:

Վրացական կողմը պնդում է, որ Ցխինվալի գնդակոծումը օգոստոսի լույս 8-ի գիշերը լոկ պատասխան էր նախօրեին Հարավային Օսեթիա ռուսական տանկերի մուտքին: ՌԴ-ն դա հերքում է` հայտարարելով, որ տանկերը մտան հանրապետություն միայն վրացակն հարձակմանն ի պատասխան:



Նոգովիցինը նշել է նաեւ, որ զեկույցը ակնհայտորեն նախապատրաստվել է արեւմտյան փիար-գործակալությունների կողմից: «Ինչո՞ւ շնորհադեսը տեղի ունեցավ երեկոյան, ոչ թե առավոտյան: Որպեսզի դրանք հայտնվեն ամերիկյան հեռուստաընկերությունների առավոտյան լրատվական թողարկումներում եւ միաժամանկ Եվրոպայի երեկոյան նորություններում»,-ասել է գեներալը:



Վրաստանի ներկայացուցչությունը օգոստոսի 6-ին ներկայացրել էր 190-էջանոց «Վրաստանի դեմ ՌԴ-ի կողմի իրագործված լայնածավալ ագրեսիայի մասին զեկույցը»: Ըստ հեղինակների, գրքի տեսքով վրացերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակված զեկույցում ընդգրկվել են նաեւ «գաղտնի» կնիքը կրող նյութերը:



Այդ փաստաթղթերն, ըստ Թբիլիսիի, պետք է վկայեն, որ Վրաստանն ի սկզբանե ձգտում էր խուսափել պատերազմից, «սակայն չկարողացավ հավատարիմ մնալ իր ծրագրերին` ռուսական ինտերվենցիայի պատճառով», հաղորդում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---