Մեթյու Բրայզան Հայաստանի առաջին նախագահի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:



Զրույցի ընթացքում շոշափվել են ղարաբաղյան հակամարտության գործընթացին, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության վիճակին եւ մասնավորապես քաղբանտարկյալներին առնչվող հարցեր:



Քննարկվել են նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման հեռանկարները:



Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---