Երեւանում տեղի է ունեցել «Պատերազմ 08.08.08.Դավաճանության արվեստը» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում (ԳՄՌԿ) տեղի է ունեցել Հարավային Օսեթիայի պատերազմի մասին պատմող «Պատերազմ 08.08.08.Դավաճանության արվեստը» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունում, Russia.ru ռուսական ինտերնետ-ալիքի օպերատորների նկարահանած նյութն առաջին անգամ հայտնվեց ինտերնետում 2009թ. հոկտեմբերի 28-ին: Ֆիլմը թողարկվել է նաեւ լիցենզիոն տարբերակով, որի կրկնօրինակն այժմ գտնվում է ԳՄՌԿ ֆիլմադարանում:



Գրեթե 50-րոպեանոց ֆիլմում հավաքված են տեսանյութերի, բջջային հեռախոսներով արված կադրեր, փորձագետների մեկնաբանություններ, ականատեսների եւ մարտական գործողությունների զոհերի հարազատների վկայություններ: Ֆիլմում բացահայտվում է վրաց զինվորականների գործողությունների կանխամտածվածությունը, որոնք ծրագրել էին «Մաքուր դաշտ» օպերացիան Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիի հրահանգով` օսական ժողովրդի ցեղասպանության եւ տարածքները զավթելու նպատակով, ինչպես նաեւ պաշտոնական Թբիլիսիի երկերեսանիությունը հակամարտության շեմին եւ դրանից հետո:



Բերվում են փաստեր, որոնք վկայում են միջազգային հանրության անտարբերության եւ երկակի չափանիշների մասին, ագրեսիային մի շարք երկրների անուղղակի մասնակցության վերաբերյալ, որոնք զգալի ռազմական օժանդակություն են ցույց տալիս Վրաստանին, ուսանում են անձնակազմն ու վարձու զինվորականներին: Այդպիսով, պատկերն ապացուցում է, որ 2008թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցածը Վրաստանի ղեկավարության հանցագործությունն է, որը պահանջում է արդարադատության միջազգային կառույցների գնահատականը:



Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ բանավեճ, որի ժամանակ փորձագետները կարծիք են հայտնել, որ վրաց-հարավօսական հակամարտությունը կրում է պատմական բնույթ: Այնուամենայնիվ, տասնամայկաներ շարունակ վրացիներն ու օսերը ապրել են կողք-կողքի, իսկ իրավիճակի սրացումը կապված է Սահակաշվիլիի քաղաքականության հետ:



Նշվել է ՌԴ դրական դերը, որի շնորհիվ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը եւ կանխել հումանիտա աղետի ավելի մեծ մասշտաբները: Ըստ անկախ փորձագետների, Մոսկվան չէր կարող չարձագանքել մի քանի տասնյակ ռուս խաղաղապահների սպանությանն ու խաղաղ բնակիչների զանգվածային գնդակոծմանը: Միեւնույն ժամանակ, ՌԴ-ն աննախադեպ տեղեկատվական հարձակման տակ հայտնվեց, որի նպատակն էր արդարացնել ագրեսորին:



Պատերազմի ահասարսուռ կադրերից ցնցված հանդիսատեսն իր աջակցությունն ու ցավակցությունն է հայտնում Հարավային Օսեթիայի ժողովրդին ու զոհվածների ընտանիքներին, որոնք ըստ քրիստոնեական ավանդույթի վաղը կնշեն նրանց մահվան տարելիցը:



Օգոստոսի 8-ին Երեւանում Քանաքեռի Սուրբ Աստվածածնի եկեղեցում կմատուցվի սգո պատարագ, նվիրված անցյալ տարվա իրադարձությունների զոհերի հիշատակին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---