Ղրիմի հայ համայնքի ղեկավար Օլեգ Գաբրիելյանը կարող է գլխավորել Ղրիմի Ազգամիջյան հարաբերությունների կոմիտեն

PanARMENIAN.Net - Ղրիմի ռուս համայնքը մտադիր է ընդդիմանալ նրան, որ Ազգամիջյան հարաբերությունների եւ բռնագաղթված քաղաքացիների հանրապետական կոմիտեն գլխավորի Ղրիմի թաթարների ներկայացուցիչը: Նրանք առաջարկում են, որ այդ կոմիտեն գլխավորի բռնագաղթված ժողովրդներից մեկի օրինական ազգային-մշակութային ընկերակցություններից մեկի նախագահը: Դա կարող է լինել կամ Ղրիմի հայ համայնքի նախագահ Օլեգ Գաբրիելյանը, կամ Ղրիմի բուլղարների հանրապետական ընկերակցության նախագահ Իվան Աբաժեռը, կամ գերմանացիների «Վիդերգերբուրտ» հանրապետական ընկերակցության նախագահ Յուրի Գեմպելը:



Ըստ համայնքի անդամների, «այդ միջոցներն անհրաժեշտ են Ղրիմի տարածքում պետական էթնոքաղաքականության ոլորտում ձեւավորված արատավոր պրակտիկան շտկելու համար:



Բացի այդ, Ղրիմի ռուս համայնքում կարծում են, որ կոմիտեի տեղակալների երկու թափուր տեղերը պետք է զբաղեցնեն սլավոնական ազգության ներկայացուցիչեր, «վերացնելու համար կադրային քաղաքականության մեջ առաջացած դիսբալանսը»: Ըստ համայնքի, կոմիտեի կադրային կազմի 90 տոկոսը Ղրիմի թաթարներն են, ուստի այդ մարմինը գտնվում է անօրինական ազգային խորհրդարանի` Ղրիմի թաթարների մեջլիսի կառավարման ներքո:



Կոմիտեում նշում են, որ նրանց հայտարարությունը կապված է առաջիկա հնարավոր կադրային ռոտացիաների հետ կոմիտեում, ինչպես նաեւ այն բանի հետ, որ «համայնքն արդեն հանրության ուշադրությունը հրավիրել է ազգային քաղաքականության մեջ տեղ գտած բացթողումների վրա, որն իրականացվում է մեկ ազգության, այն է` Ղրիմի թաթարների օգտին»,-հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---